-
15.10.2014|
14:27
«Մեր նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,-այսօր ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
-
15.10.2014|
13:52
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացառել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո հայկական երկու պետությունների միջև մաքսակետ կդրվի:
-
15.10.2014|
13:50
Իրանն ու Սաուդյան Արաբիան կարող են վերականգնել առևտրային հարաբերությունները՝ երկու երկրների համատեղ Առևտրի պալատի նախագահի տեղակալ Ասադոլլահ Ասգարոլադին ասել է իրանական Sharq թերթի հետ ունեցած հարցազրույցում:
-
15.10.2014|
13:46
Պաշտոնական այցով Ադրբեջանում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Պաշտոնական այցի ծրագիրը հագեցած էր, ռուսական և ադրբեջանական մամուլի տեղեկություններով՝ բանակցվել է և զենքի վաճառքի հարցը:
-
15.10.2014|
13:42
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տասնօրյա այցով մեկնում է Իրան: Նա Թեհրանում հանդիպումներ կունենա իրանահայության և միությունների ներկայացուցիչների հետ, կայցելի եկեղեցիներ, Սպահանում կմասնակցի Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-րդ ամյակին նվիրված միջոցառումներին:
-
15.10.2014|
13:40
Լոնդոնի Ազգային պատկերասրահում կբացվի Ռեմբրանդի արվեստի վերջին տարիներին նվիրված ցուցադրություն:
-
15.10.2014|
13:37
Իտալիայի Սարդինիա կղզու սրտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաեվրոպական մեծ ակցիա է ծրագրվում:
-
15.10.2014|
13:34
ԱՄՆ-ը հերքում է, թե Թուրքիայի հետ տարաձայնություններ ունի Մերձավոր Արևելքում ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու հարցում:
-
15.10.2014|
13:32
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային խորապես մտահոգում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Սիրիայի Քոբանի քաղաքում. Սպիտակ տան ղեկավարը դա հայտարարել է աշխարհի 21 երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ընթացքում և ավելացրել, որ ԱՄՆ-ը շարունակելու է օդային հարձակումներն այս տարածքում:
-
15.10.2014|
13:31
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի վավերացման օրենքը: